Թրամփը դեռ ամբողջ ճշմարտությունը չի ասել՝ Վլադիմիր Զելենսկուն անվանելով բռնապետ, որը մտադիր է պատերազմը շարունակել հանուն շահի: Զելենսկու նպատակը միայն շահ ստանալը չէ պատերազմից:
Հայտնի ցեղի ներկայացուցիչը կատարում է իր տերերի՝ ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի, խորքային պետության, համաշխարհային ստվերային կառավարության (ինչպես ուզում եք, անվանեք այդ ուժին) պատվերը կամ հրամանը: Ուկրաինայի ոչ լեգիտիմ ու ոճրագործ նախագահը փորձում է իրականացնել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու, առնվազն՝ առավելագույն վնաս պատճառելու, թուլացնելու իր տերերի և իր նպատակը, որպեսզի ՌԴ ներսում սոցիալ- տնտեսական, անվտանգային, հոգեբանական իրավիճակն այն աստիճանի վատանա, որ Ռուսաստանը պայթի ներսից, ժողովրդի այնպիսի դժգոհություն լինի, այնպիսի զայրույթ հասունանա, որն իր վիճակի լինի տապալել Պուտինին ու նրա վարչակարգը:
Ավելին. Զելենսկին անիրատեսական, անիրագործելի պայմաններ առաջադրելով, հրաժարվում է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումից, ինչը ներկա իրավիճակում պատերազմը դադարեցնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայման է, քանի որ շատ լավ հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո, մեղմ ասած, ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե մինչ այդ «չհոշոտվի» ժողովրդի կողմից:
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «ավելի լավ է շտապի, հակառակ դեպքում նրան երկիր չի մնա»։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը հաջողությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ, մինչդեռ Զելենսկին, հավանաբար, ցանկանում է, որ «ֆինանսական հոսքը» շարունակվի: ԱՄՆ- ի նախագահն ավելի վաղ արդեն ասել էր, որ եթե Կիևը ցանկանում է տեղ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ, Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունները: Ի հակադարձումն Թրամփի խորհրդի, Զելենսկին հայտարարել է, որ «ոչ մի կերպ չի ստացվի» իրեն փոխարինել հենց հիմա։
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն անվանել է կատակերգու և «բռնապետ առանց ընտրությունների»: Այս արտահայտություններով հայտարարությամբ Թրամփը գրառում է կատարել իր «TRUTH Social» սոցցանցում։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն Ուկրաինային օգնելու համար 200 մլրդ դոլարով ավելի է ծախսել, քան ԵՄ- ն: Ընդ որում, ինչպես նշել է պետության ղեկավարը, «ԱՄՆ- ը դրա դիմաց ոչինչ չի ստացել»։ Նա նաև հետաքրքրվել է, թե ինչու «քնկոտ» Ջո Բայդենը չհասավ որպես օգնություն տրամադրված միջոցների հավասարեցմանը, չէ՞ որ Ուկրաինական հակամարտությունը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան ԱՄՆ-ի համար, քանի որ Նահանգներն ու Ուկրաինան իրարից կիսում է «մեծ, գեղեցիկ օվկիանոսը»։
«Զելենսկին խոստովանում է, որ իրեն ուղարկված գումարի կեսն «անհետացել է»։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն ուկրաինական հարցումներում շատ ցածր է, և միակ բանը, որում նա հաջողության է հասել, դա այն էր, որ «խաղար» Բայդենի վրա, ինչպես ջութակի վրա։ Բռնապետ առանց ընտրությունների, ավելի լավ է Զելենսկին շտապի, հակառակ դեպքում նա երկիր չի ունենա»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ- ի նախագահը հայտարարել է, որ իր վարչակազմը հաջողությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ: Նա ընդգծել է, որ դա, շատերի կարծիքով, կարող են անել միայն Թրամփը իր վարչակազմը:
«Բայդենը նույնիսկ չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, իսկ Զելենսկին, հավանաբար, ցանկանում է, որ «ֆինանսական հոսքը» շարունակվի։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և միլիոնավորները մահացել են իզուր, և այդ ամենը շարունակվում է… »,- ամփոփել է ԱՄՆ- ի առաջնորդը։
Փետրվարի 18- ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները ոչ մի հաշվետվություն չեն ներկայացրել այն ֆինանսական օգնության օգտագործման մասին, որը Կիևին հատկացրել է ԱՄՆ- ը: ԱՄՆ- ի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն այդ նպատակների համար ծախսել է մոտ 350 մլրդ դոլար։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահը, ինչպես հայտարարել է Թրամփը, չգիտի այդ միջոցների առնվազն կեսի ճակատագրի մասին։
Կիևն ու Վաշինգտոնը բոլորովին տարբեր թվեր ունեն, բացի այդ, Թրամփի վարչակազմը հոգնել է Կիևին օգնություն ուղարկելուց
Խոսելով ռազմական հակամարտության ծախսերի մասին, Ուկրաինայի նախագահը ժխտել է Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ Կիևն ու Վաշինգտոնը «բոլորովին տարբեր թվեր ունեն»:
«Պատերազմը մեզ վրա արժեցել է 320 միլիարդ դոլար, 120 մլրդ դոլարը՝ դա մենք ենք՝ Ուկրաինայի ժողովուրդը, հարկատուները։ 200 մլրդ դոլարը՝ ԱՄՆ- ն ու եվրոպական դաշնակիցներն են։ Սրանք զենքի փաթեթներ են: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ- ը մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31,5 միլիարդ դոլար՝ ուղիղ»,- ասել է Զելենսկին «Ուկրաինսկայա պրավդա»- ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ կային նաև առանձին ծրագրեր, այդ թվում՝ մարդասիրական օգնություն։ Ընդ որում, ինչպես պնդել է Ուկրաինայի նախագահը, հատկացված միջոցների ընդհանուր ծավալը չի հասել 500 մլրդ դոլարի, ուստի չի կարելի պահանջել դրա վերադարձը «հանքանյութերով կամ որևէ այլ բանով»։
Փետրվարի 16- ին ԱՄՆ- ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը Զելենսկուն մեղադրել է անհեռատեսության մեջ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի օգտակար հանածոների մշակման Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը՝ արդյունքը հավասարապես երկու մասի բաժանելու սկզբունքով:
Հյուզը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը Կիևին օգնություն ուղարկելուց հոգնել է, իսկ հանքանյութերի գործարքը թույլ կտա ամերիկացի հարկատուներին փոխհատուցում ստանալ մինչ այդ ծախսված փողերի դիմաց՝ միաժամանակ զարգացնելով Ուկրաինայի տնտեսությունը: Զելենսկին, սակայն, մերժել է գործարքը՝ պատճառաբանությամբ որ այն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ չի տրամադրում։
Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովի կարծիքով, Կիևն ամերիկյան օգնությունը չի կարող փոխարինել որևէ այլ մեկի օգնությամբ:
«HIMARS, Patriot, Starlink, Silvus, Bradley, արկերը և մեր բյուջեի ավելի քան 30 մլրդ դոլարի ուղղակի ֆինանսավորումը մենք ոչնչով չենք կարող փոխարինել»,- գրել է նա:
Զելենսկին մտադիր չէ ընդունել ԱՄՆ- ի առաջադրած պահանջը և հեռանալ նախագահի պաշտոնից
Սա արդեն իսկ նշանակում է, որ Ուկրաինայի նախագահը մտադիր չէ պատերազմը դադարեցնել, հակառակը, ինչպես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Եվրահանձնաժողովի ղեկավարները և հակառուսական արևմտյան ոհմակի այլ ներկայացուցիչներ, նպատակ ունի տապալել հակամարտության գոտում խաղաղության հասնելու Թրամփի առաջարկած եռափուլ ծրագիրը, որին համաձայնել է Պուտինը, այն է՝ սկզբում զինադադար, հետո Ուկրաինայում նախագահական ընտրություններ, այնուհետև խաղաղության պայմանագրի կնքում
ԱՄՆ- ի նախագահը նախկինում արդեն պնդել էր, որ Զելենսկու հավանության վարկանիշը իջել է մինչև 4%, ինչը Զելենսկին ժխտել է և հայտարարել, որ փետրվարի 19- ի առավոտյան հրապարակվել է KMIS- ի հարցման արդյունքը՝ իր հանդեպ Ուկրաինայի բնակչության 57%- ի վստահությամբ, ավելին՝ ինքը լսել է տարբեր հարցումների արդյունքում ստացված ավելի քան 57%- ի մասին:
«Ես լսել եմ ավելի քան 57% ըստ տարբեր հարցումների, այնպես որ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ փոխել հենց հիմա, չի ստացվի։ Քանի որ արդեն խոսում ենք 4%- ի մասին, մենք տեսել ենք այդ ապատեղեկատվությունը, հասկանում ենք, որ այն գալիս է Ռուսաստանից»։
ARD- ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է նաև, թե Կիևն ապացույցներ ունի, որ Ամերիկայի և Ռուսաստանի միջև իբր քննարկվում է Ուկրաինայի նախագահի վարկանիշը: Իյա՞, լո՜ւրջ… Ուկրաինայի նախագահի ասածից ստացվում է, որ ինքը կամ Ուկրաինայի հատուկ ծառայություններից մեկն ականջ է դրել Պուտինի ու Թրամփի կամ ՌԴ-ի և ԱՄՆ- ի ներկայացուցիչների միջև խոսակցությանը, լսել ու նույնիսկ ձայնագրել են, թե ինչպես է Պուտինն ԱՄՆ- ի նախագահին կամ ռուսական կողմն ամերիկյան կողմին թելադրում, որ Թրամփը հայտարարի Զելենսկու ընդամենը 4% կազմող վարկանիշի մասին: Առնվազն զավեշտական է…
Այո, առնվազն ծիծաղելի է, որովհետև նույնիսկ Ուկրաինայի հետևում կանգնած ու նրա ոճրագործություններին հանցակից Մեծ Բրիտանիայի Mi 6- ը չունի վերոնշյալ հնարավորությունը: Եթե մի պահ նույնիսկ ենթադրենք, որ ունեցել է հնարավորությունը և ապացույցները տրամադրել Զելենսկուն, ապա հարց չի՞ առաջանում, թե, լավ, բա հիմա արդեն ոչ միայն Պուտինի, այլև նույնիսկ Թրամփի առաջ առյուծ կտրած Զելենսկին ինչո՞ւ չի հրապարակում իր ունեցած այդ ապացույցները, որոնք, ինչպես հասկանում ենք, փուչիկ են, գոյություն չունեն:
Ուկրաինայի նախագահն ակնարկել է, որ չի ցանկանում հեռանալ նախագահի պաշտոնից, քանի դեռ երկրին չեն ընդունել ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:
«Ես պատրաստ եմ ամեն ինչի հանուն Ուկրաինայում խաղաղության,- կեղծավորաբար հայտարարել է Զելենսկին:- Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է ազատվել ինձանից։ Գուցե ոչ թե ֆիզիկապես, ինչպես փորձում էին անել պատերազմի սկզբում, այլ քաղաքականապես։ Ես Պուտինի համար շատ անհարմար մարդ եմ։ Մենք ճանաչում ենք միմյանց: Եթե վաղը Ուկրաինային ընդունեն ԵՄ և ՆԱՏՕ, ես այլևս կարիք չեմ ունենա (մնալ Ուկրաինայի նախագահ.- Ա.Հ.)։ Բայց քանի դեռ դա չի եղել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»։
«Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Թրամփի գրառումն արդեն մեկնաբանել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Նա հայտարարել է, որ հանրապետությունը պաշտպանելու է իր գոյության իրավունքը։
«Ուկրաինան դիմացավ Եվրոպայի ժամանակակից պատմության ամենասարսափելի ռազմական հարձակմանը և երեք տարվա տոտալ պատերազմին։ Ուկրաինացի ժողովուրդը և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել են ենթարկվել Պուտինի ճնշմանը։ Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը X սոցիալական ցանցում։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան